Մանկավարժական ճամբար. Լինոփորագրություն

Մասնակիցներ՝ դասավանդողներ

Ժամանակահատվածը ՝ մարտի 25-29

ժամը՝ 12։50-13։30

Նպատակը՝  

  • զարգացնել տպագրական հմտությունները
  • Խթանել հետաքրքրություն լինոփորագրության նկատմամբ
  • ծանոթություն նոր տեխնիկաների հետ

Խնդիրնրը՝

  • Գրաֆիկական արվեստի նկատմամբ հետաքրքրության զարգացում
  • Գրաֆիկայի տեսակների և լինոլեումի վրա փորագրություն պատրաստելու տեխնիկայի ուսումնասիրություն
  • լիարժեք, ամբողջական աշխատանքի ստեղծում

Աշխատանքի ընթացքը՝ 

  • թեմատիկ էսքիզների ստեղծում, մշակում (սև-սպիտակ)
  • կոմպոզիցիայի կառուցում ( ձև, չափ և այլն):
  • պատկերի տեղափոխում անհրաժեշտ չափի լինոլեումի մակերեսի վրա
  • հատուկ գործիքների օգնությամբ լինոլեումի մակերեսից փորում ենք այն հատվածները, որոնք պետք է լինեն սպիտակ
  • տպագրական ներկը հարթ շերտով, հավասարաչափ անցկացնում ենք արդեն փորագրված լինոլիումի վրա, այնուհետև առավելագույն ճշգրտությամբ տեղադրվում է տպագրության համար նախատեսված թուղթը

Անհրաժեշտ նյութեր՝ լինոլիում, փորագրության գործիքներ, տպագրական ներկեր, տպագրական թղթեր, ձեռնոցներ, լուծիչ

Оставьте комментарий