Artասահման. երկու սերունդ

Փետրվարի 27-ին «Artասահման» պատկերասրահում կայացավ «Երկու սերունդ» ցուցադրությունը, որտեղ ներկայացված էին հայր և դուստր Դավթյանների աշխատանքները: Ցուցադրության բացմանը ներկա էին կրթահամալիրի դասավանդողները և սովորողները:

Խաղողի և գինու դպրոցում

Հյուսիսի տեխնոլոգիա-դիզայն ընտրությամբ խմբի սովորողները դասընթացը անցկացրին կրթահամալիրի խաղողի և գինու դպրոցում։ Դեպի քոլեջ ճանապարհն անցանք միջավայրը մաքրելով. սովորողները ընկեր Արտակի օգնությամբ իրականացրին գինու շշալցում, այնուհետև քոլեջի ուսանողներ Անուշի ու Գոհարի հետ նկարազարդեցին արդեն շշալցված գինիները։

Տեխնոլոգիա և մաթեմատիկա

Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողները, օգտագործելով երկրաչափական պատկերներ, եռաչափ մարմիններ, ստեղծել են աբստրակտ աշխատանքներ։ Սովորողները աշխատել են Հասմիկ Իսրայելյանի նախագծի շրջանակում. նախագծի մի մասը իրականցրել են տեխնոլոգիայի դասաժամին։

Ծաղկաթերթերի վերամշակում

Այսօր Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարանի սովորողների խումբը մասնակցեց Հայկական բարեգործական ընդհանուր միության սկաուտական խմբի և Արաբկիրի հայորդյաց տան կողմից կազմակերպված բաց դասին, որտեղ ծանոթացան ծաղկաթերթերի վերամշակման տեխնիկային։ 1-ին փուլում սովորողները  թղթե թափոններից և ծաղկաթերթերից ստեղծեցին նոր թուղթ ծաղկային ֆակտուրայով, որը կարելի է օգտագործել տարբեր նպատակներով։ Օրվա մասին ավելի անբողջական՝ տեսանյութում՝

Ծաղկաթերթերի վերամշակում

Օր՝ 12.02.20, ժամը 11:30-15:00

Նպատակը՝ Մասնակցություն ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի և Արաբկիրի հայորդյաց տան կողմից կազմակերպված ծաղկաթերթերի վերամշակմանը

Հանդիպման վայրը՝ Արաբկիրի հայորդյաց տուն

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի 5-րդ դասարանի հայրենագիտության և տեխնոլոգիայի ընտրության  խումբ

Ընթացքը.

1-ին փուլ- Մասնակցություն ծաղկաթերթերից  վերամշակված #թուղթ և #մոմ ստանալու աշխատանքներին

2-րդ փուլ-Հյուսիսային դպրոցում ծաղկաթերթերից մոմերի պատրաստում՝ ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի ներկայացուցչի օգնությամբ

3-րդ փուլ-Մասնակցություն ծաղկաթերթերի հավաքմանը ապրիլի 26-ին

Նախագիծը՝ Մարինե Մխիթարյանի բլոգից