Նկարչական պլեներ Արատես գետի ափին

Реклама

«Գետը բնակավայրում»նախագիծ. Հրազդանի կիրճ

«Գետը բնակավայրում» նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի նախագծային խումբը Հրազդանի կիրճում էր. մեզ միացան նաև Թերլեմեզյանի անվան քոլեջի ուսանողներ։ Ըստ նախագծի՝օրը սկսեցինք Սբ. Սարգիս եկեղեցու մոտից, այնուհետև Քնարիկ Ներսիսայանի ուղեկցությամբ քայլեցինք դեպի Մանկական երկաթուղի. ծանոթացանք տարածքի խնդիրներին, իրականացրինք միջավայրի մաքրման աշխատանքներ, գեղանկարչական պլեներ. սովորողները ֆիքսեցին, լուսանկարեցին այն տարածքներն ու օբյեկտները, որոնք կարելի է փոփոխել։
Ամբողջական նկարագիրը՝ տեսաֆիլմում։

\

Այցելություն Վիգեն Ավետիսի արվեստանոց

 

 

Հյուսիսային և Հարավային դպրոցների սովորողների մի խումբ այսօր այցելեց քանդակագործ Վիգեն Ավետիսի՝ Աշտարակում գտնվող արվեստանոց։ Սովորողները շրջեցին, ծանոթացան աշխատանքներին, լսեցին քանդակների ստեղծման ընթացքի մասին։ Քանդակագործը ուներ անակնկալ իր սովորողների համար՝ հատուկ նրանց համար պատրաստված կոնֆետներ։ Սովորողները նվերները ստանալուց և ճաշակելուց հետո շրջեցին ու վայելեցին ձմեռային Աշտարակը։