Նախավարժանք, ջրային խաղեր

Реклама

Ամառային աշխատանքային նախագիծ

ա
1-ին օր
1 Նախավարժանք` լողավազան մտնելուց առաջ: Երաժշտությունն http://partez.mskh.am/?p=3306 փայտե շերեփ-շրխկաններով, ազատ-տարածական շարժումներ, թռվռոցներ` 2 ոտքի, մի ոտքի վրա, կքանիստեր…
2. աստիճանաբար, կամաց-կամաց մտնել ջուրը
3. ջրային շնչառական վարժություններ. դեռ գլուխները ջրի տակ չեն մտցնում. խորը շունչ են քաշում, երկաաար արտաշնչում են
4. քիչ են շունչ քաշում, երկար արտաշնչում են
5. խորը շունչ են քաշում, գլուխները արագ մտցնում են ջրի մեջ ու արագ հանում
2-րդ օր
նույն բանն են անում են մինչև 3-րդ կետը և պատմում են ջրի, իրենց զգացողության, ջրի տաք ու սառի մասին:
Մեծ ու փոքր ալիքներ անել, հետևել դրանց: Լողալ, չփչփացնել:
Սեղանները սաների հետ դասավորել, թղթերը ներկերը, նկարելու պարագաները դասավորել, պատրաստվել նկարելու
Հիշել ինչպիսին էր ջուրը, իրենք սառեցին թե ոչ…
Նկարել իրենց պատմածն ու զգացածը
Բակային ցուցադրություն վերնագիրը սաներն են գտնում: Նկարները կախել պարաններին: