Կերարվեստ-դիզայնը որպես ընտրությամբ գործունեություն Գեղարվեստի դպրոցի 4-5 դասարանների համար
Ըստ ուս. պլանի ընտրությամբ գործունեության պարապմունքները նախատեսված են անցկացնել շաբաթական չորս դասաժամ: Ոսուցումը կազմակերպվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված և ընդունված ուսումնական նախագծերի հիման վրա: Յուրաքանչյուր ծես, տոն, միջոցառում, ստեղծագործակն առիթ է հայտնագործելու նոր տեխնոլոգիաներ և լուծումներ նախագիծը իրականացնելու համար:
Նախապես կազմվում է բովանդակային մասը, կատարվում համապատասխան հետազոտություններ որի հիման վրա արվում են էսքիզներ: Հետո որոշվում է նյութը, գործիքը, իրականացման ձևն ու փուլերը: Դպրոցում կերպարվեստի կրթության և դասավանդման առաջնային նպատակն է՝ զարգացնելու երեխայի բարոյական և հոգևոր արժեքները, այսինքն՝
ձևավորել նրա մեջ հատկանիշներ, որոնք համապատասխանում են արդար հասարակության պատկերացմանը, ընկալելու իրական մշակութային համամարդկային արժեքները:
Ծրագիրի նպատակն է, սովորողին տալ հստակ պատկերացում արվեստի ու կյանքի փոխազդեցության համակարգի մասին:
Նախատեսվում է ներգրավել երեխաների կյանքի փորձը , շրջապատող իրականության օրինակներով: Ծրագրի իրականացման կարևվոր պայմանն է՝ երեխայի գեղագիտական ընկալումն ու դիտարկումը իրականության նկատմամբ, դրանք արտահայտելու ցանկությունն ու կարողությունը: Կարևոր պայման է սովորողի մոտ զարգացնել կյանքի նկատմամբ ինքնագիտացությունն ու հետաքրքրասիրությունը, այլ մարդկանց հետ թիմային աշխատանքի կատարման կարողությունը, ինչպես նաև լիարժեքության զգացողությունը: Այդ հատկանիշները դրսևորվում և դաստիարակվում են
հատկապես դպրոցի ինտերիեր-էքստերիերի ձևավորման ընթացքում: Բարեկարգելով դպրոցը նրանց մոտ զարգանում է պատասխանատվության զգացում համահունչ դարձնելու նաև նրա միջավայրը: (Բանգլադեշյան պլեներ, Արտ միջավայր)
Ծրագիրը պետք է ներառի նախնական, տարրական գիտելիքներ, պատկերացումներ`
- կերպարվեստի` գեղանկարչության, գծանկարչության, քանդակագործության, դեկորատիվ-կիրառական արվեստի և երաժշտության,
- արվեստի տեսակների,
- արվեստի տարբեր ժանրերում ստեղծագործող որոշ արվեստագետների, նրանց գործերի
- արվեստի ստեղծագործությունների ձևի և արտահայտչամիջոցների
- ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստի, դրա ձևերի, մարդու կյանքում դրանց դերի,
- հայ և այլազգի արվեստագետների նշանավոր ստեղծագործությունեների մասին:
Սովորողները պետք է իմանան՝
- կերպարվեստի հիմնական տեսակներն ու ժանրերը
- կերպարվեստի գրագիտությոան հիմունքները ( գույն, տոն, համամասնություններ, կոմպոզիցիա)
- հայ և օտար արվեստի ականավոր ներկայացուցիչներին և նրանց հիմնական ստեղծագործությունները
- Հայաստանի պատկերասրահները, մշակութային կենտրոնները
Սովորողները պետք է կարողանան՝
- օգտագործել գունանյութեր (գուաշ, ջրաներկ), մի քանի գրաֆիկական նյութեր (մատիտ, թանաք), տիրապետեն առաջնային մոդելավորման հմտություններ, կարողանան օգտագործել կոլաժային տեխնիկան
- տեսնեն առարկայի կառուցողական ձևը, օբյեկտի նախնական ծավալային պատկերը; իմանան մարդու գլխի կառուցման ընդհանուր կանոնները. տիրապետեն հեռանկարների սկզբնական կանոնները.
- տեսնեն և օգտագործեն պրոպորցիաների համամասնությունը որպես արտահայտչամիջոց, լույս ու ստվերը, գույնի փոխհարաբերությունները
- տարբեր նյութերով ստեղծել կոմպոզիցիոն աշխատանքներ բնորինակից, երևակայության և հիշողության միջոցով
- կարողանան վերլուծել արվեստի ստեղծագործությունները իրենց ընկալման տարբեր մակարդակներում
- Ծրագրի յուրացման անհրաժեշտ մեթոդներից է նաև՝
- այցելություն թանգարաններ,
ցուցահանդեսներ, համերգներ, փառատոններ:
2.Արվեստի մասին տեսաֆիլմերի դիտումներ, հոդվածներ և գրականություն համացանցից և այլ լրատվամիջոցներից: