Մասնակիցները՝ 1-5-րդ դաս, ընտրությամբ խմբեր
Նախագծի նպատակը
Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների ստեղծագործական երևակայությունը, անկաշկանդ արտահայտվելու կարողությունը։
Նախագծի խնդիրները
- Ստեղծագործությունների ներկայացում, մեկնաբանություն
- Թումանյանական կերպարների, հեքիաթների ժողովածուների ստեղծում
- Ստեղծագործական երևակայության, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական, հմտությունների զարգացում
Աշխատանքի ընթացքը
Տեխնոլոգիական գործունեություն- ստվարաթղթով, կավով, խմորով ստեղծում ենք թումանյանական կերպարներ
հեքիաթների նկարազարդում՝ խճանակարի տեխնիկայով, դիմակների ստեղծում թումանյանական կերպարներով
Թատրոն-Մնջախաղի, թաթիկ-տոտիկների, ստվերների, խամաճիկների միջոցով խաղում ենք Թումանյան
Նախագծի իրականացման ընթացքում ստեղծված մեդիանյութերը հրապարակվում են դասարանական բլոգում, ենթակայքում: